Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կաթնային բացառիկ կոկթեյլ. news.am

Կաթնային բացառիկ կոկթեյլ. news.am

Կաթնային բացառիկ կոկթեյլը, որը բջջանյութ է պարունակում, կարող է  «անջատել» վնասակար սնունդ ուտելու ցանկությունը եւ օգնել նիհարել: Ալյուրից պատրաստած եւ ճարպոտ մթերքների  (շոկոլադ, պիցա եւ այլն) անզուսպ հակումն առաջանում է մարդու ուղեղում, սակայն գիտնականները պնդում են, որ այդ հակումը կարելի է կարգավորել խտանյութի օգնությամբ, որը ստեղծվում է աղիքում մարէների արտադրած մոլեկուլի հիմքի վրա: 

Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Գլազգոյի համալսարանի հետազոտողները հետազոտության շրջանակում 20 կամավորի խնդրել են կաթնային կոկթեյլներ օգտագործել, որոնք կամ էստեր ինուլին-պրոպիոնատ անունով նյութ էին պարունակում, կամ ինուլին մանրաթելերի տարատեսակ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աղիներում մանրէները նպաստում են պրոպիոնատ անունով բաղադրիչի արտազատմանը, իսկ ուղեղին ախորժակի նվազման ազդանշան են ուղարկում:

Պարզվել է, որ էստեր ինուլին-պրոպիոնատն աղիներում պրոպիոնատի անհամեմատ ավելի մեծ քանակություն է առաջացնում, քան ինուլինը` միայնակ: Կաթնային կոկթեյլների օգտագործումից հետո հետազոտության մասնակիցները ՄՌՏ սկանավորում էին անցել, երբ նրանց ցուցադրել էին տարբեր ցածր կալորիական եւ բարձր կալորիական մթերքների նկարներ: Գիտնականները պարզել են, որ էստեր ինուլին-պրոպիոնատով կաթնային կոկթեյլների օգտագործման դեպքում կամավորների մոտ ուղեղի հատվածներում խրախուսման հետ կապված ավելի փոքր ակտիվություն էր դիտարկվում, քան երբ նրանք բարձրկալորիական մթերքների էին նայում:

Այսպիսով, գիտնականների խոսքով, էստեր ինուլին-պրոպիոնատի պարունակությամբ կաթնային կոկթեյլները կարող են նվազեցնել մարդու ախորժակը, քաղցր եւ ճարպոտ սնունդ ուտելու նրա ցանկությունը, ինչը նրան կօգնի ավելի հեշտորեն ազատվել ավելորդ քաշից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 4mama.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ